Ռազմական12:30, 21 Փետրվար 2020
Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին
Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է ամերիկյան արտադրության «Patriot» ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի գնման առաջարկով:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել «Patriot»-ի մարտկոցների վաճառքի վերաբերյալ:
Գործակալության թղթակիցը հարցազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյայի հետ:
«Գիտենք, որ «Patriot» համակարգերի գնման վերաբերյալ առաջարկ ենք ստացել, սակայն ինչպես նկատում եք, առայժմ որևէ որոշում չի կայացվել»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Լրագրողի «Անկարան ե՞րբ է առաջարկ ներկայացրել Վաշինգտոնին» հարցին ի պատասխան` ամերիկացի պաշտոնյան հստակ տեղեկություններ չի հայտնել, փոխարենը նշել է` «վերջերս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |