Քաղաքական10:13, 28 Փետրվար 2020
ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում:
ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:
Սև ցուցակում հայտնված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման ապօրինի աշխատանքներին:
Նախատեսում է սառեցնել Թուրքիայի այդ երկու քաղաքացիների` ԵՄ-ում գտնվող հնարավոր անշարժ գույքը և արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |