Ռազմական18:04, 02 Մարտ 2020
Էրդողանը գլուխներ կտրելու սպառնալիք է հնչեցրել

Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով:
Էրդողանը նախ հայտնել է, որ թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։
Այնուհետև Էրդողանը թվարկել է, թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը:
Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |