Ռազմական11:00, 02 Մարտ 2020
Թուրքիան հայտնել է Սիրիայում նոր ռազմագործողության` «Գարնանային վահանի» մեկնարկի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական օպերացիայի՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:
Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ընթացքով շարունակում է իր ռազմագործողությունը:
Նախարարը նշել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն ունի 2212 զոհ:
Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսատանի դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել տան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունն օգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:
«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |