Քաղաքական11:14, 03 Մարտ 2020
Էրդողան. «Մեք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք»
Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի և Իրանի հետ խնդիր չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հերթական նիստի ժամանակ:
«Եվս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանին ու Իրանին՝ Սիրիայում մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիան նպատակ չունի Սիրիայից հող գրավել կամ բազաներ հիմնել այնտեղ: Ըստ Էրդողանի՝ իրենց հիմնական նպատակն Իդլիբից դեպի Թուրքիա միլիոնավոր փախստականների հոսքը կանխելն է և Թուրքիայի անվտանգությունն ապահովելը։
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առաջ եվրոպական սահմանը բացելու մասին՝ սպառնալով, որ շուտով իր երկրից Եվրոպա անցնող փախստականների թիվը միլիոնների է հասնելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |