Քաղաքական18:13, 03 Մարտ 2020
Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները
Ստամբուլի նահանգապետարանը մարտի 1-ից արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում:
Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի», «Ոչ պատերազմին» և նմանատիպ այլ լոզունգների ներքո անցկացվելիք հանրահավաքները, քայլերթերը, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելը և նմանաբնույթ այլ միջոցառումները վտանգավոր են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման տեսանկյունից:
Նշվում է, որ վերը թվարկված միջոցառումները Ստամբուլի ողջ նահանգի տարածքում արգելվում են մինչև մարտի 10-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |