Քաղաքական12:01, 05 Մարտ 2020
Ամերիկացի սենատորը կոչ է արել օդուժով աջակցել Թուրքիային Սիրիայում

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներն անդրադարձել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Կոնգրեսի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի Սիրիայի կառավարական ուժերին, որոնք Իդլիբում պաշարել են թուրքական դիտակետերը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է ֆինանսական օգնություն տրամադրի այն բարեգործական հիմնադրամներին, որոնք զբաղվում են Թուրքիային հետախուզական տվյալների փոխանցմամբ, օդուժի աջակցությամբ և սիրիացի փախստականների հարցերով։ Նման կոչ են հնչեցրել ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ սենատոր Բրանդըն Բոյլը և հանրապետական սենատոր Ադամ Քինցինգերը։
Ներկայացուցիչների պալատի անդամները պահանջել են, որ Ռուսաստանը դադարեցնի Իդլիբում Ասադի ուժերի կողմից իրականացվող հարձակումները։
Իսկ հանրապետական սենատոր Գրեհեմը նախորդ շաբաթ սոցցանցում գրավոր հաղորդագրությունն էր հրապարակել, ըստ որի՝ աշխարհը ձեռքերը ծալած հետևում է, թե ինչպես են Իդլիբը «ոչնչացնում Ասադը, Իրանը և Ռուսաստանը»։
«Այժմ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն Իդլիբը ոչ թռիչքային գոտի հայտարարի՝ անմեղ երեխաներին, կանանց և տղամարդկանց այս սարսափելի մահից փրկելու համար»,- գրել է Գրեհեմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |