• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

16:01, 10 Մարտ 2020

Գերմանիայից Թուրքիային զենքի վաճառքի արտոնված գործարքների թիվը կրկնապատկվել է

Գերմանիայից Թուրքիային զենքի վաճառքի արտոնված գործարքների թիվը կրկնապատկվել է

2019թ․ Գերմանիայից Թուրքիա կատարված զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ  կրկնապատկվել են։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019թ․ Գերմանիան արտոնել է 31 մլն 600․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերքի արտահանումը Թուրքիա։ 2018թ․ ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր Թուրքիայի հետ կնքված 12 մլն 900․000 եվրո արժողությամբ 58 զենքի առքուվաճառքի գործարքի իրականացումը։


2019թ․ հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո Գերմանիան որոշում էր կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը՝ Սիրիայում դրանց կիրառումը կանխելու նպատակով։ Իսկ Թուրքիայի նշյալ գործողությունները Գերմանիայի կառավարության կողմից որակվել էին որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։

Այնինչ, ինչպես հայտնի է դարձել 
«Ձախերի» կուսակցության կողմից Գերմանիայի արտգործնախարարությանն ուղղված հարցմանը տրված պատասխանից, այդ ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիային զենքի մատակարարումը զգալիորեն սահմանափակվել է, բայց լիովին չի դադարեցվել։ 2019թ․ վերջին եռամսյակում երկու երկրների միջև ընդհանուր առմամբ 3 մլն 100․000 եվրո արժողությամբ 5 առքուվաճառքի գործարք է արտոնվել։

Բունդեսթագի թուրք պատգամավոր, «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սևիմ Դաղդելենը անպատասխանատվություն է որակել այն հանգամանքը, որ չնայած վերանշյալ որոշմանը՝ Թուրքիային զենքի մատակարարումը գործարքները շարունակում են արտոնվել գերմանական կառավարության կողմից։ Պատգամավորը պահանջել է լիովին դադարեցնել Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը, իսկ դաշնային կառավարության՝ զենքի վաճառքի ոլորտում վարած քաղաքականությունը սարսափելի է համարել ողջ տարածաշրջանի համար։

Աղբյուր`    Deutsche Welle

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}