Քաղաքական15:31, 10 Մարտ 2020
Էրդողանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերեն Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ստանալ Եվրամիությունից (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ պետք է քննարկվի Անկարային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։
Տասնյակ հազարավոր միգրանտներ փորձում են ներթափանցել Հունաստան այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի փորձի պահել նրանց իր տարածքում։
Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը սպառնալիք է եվրոպական բոլոր երկրների համար։ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «ոչ մի եվրոպական երկիր իրավունք չունի անտարբեր նայելու Սիրիայում մարդասիրական դրամային»։»
Նշենք, որ ԵՄ-ն ձգտում է խուսափել 2015-2016թթ․ միգրանտների ճգնաժամից կրկնությունից, երբ ավելի քան միլիոն մարդ, հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից, Թուրքիայով հասել էին ԵՄ։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |