Քաղաքական17:14, 10 Մարտ 2020
Քըլըչդարօղլուն Ռուսաստանում Թուրքիայի պատվիրակության նկատմամբ վերաբերմունքը ամոթալի է որակել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական ժողովի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը։
Քըլըչդարօղլուն նշել է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունը դիտավորյալ է ցուցադրել այն կադրը, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի պատվիրակության անդամներին սպասեցնում ոտքի վրա կանգնած մինչև հանդիպումը սկսվելը։
Ընդդիմադիր գործիչը հայտնել է նաև, որ համաձայնագրի տեքստը ռուսական կողմը նախօրոք էր պատրաստել՝ առանց թուրքական կողմի հետ բանակցելու։
Այս ամենը ընդդիմադիր կուսակցապետըն որակել է «մինչ այժմ չտեսնված և չլսված ամոթ Թուրքիայի համար»։
«Սկզբում իշխանությունները խոսքով առույծ էին կտրում, մինչդեռ հիմա ուրախացել են հրադարարի համար։ Այդ դեպքում Էրդողանին պետք է հարցնել, թե վերջին 1 ամսում 59 թուրք զինվոր հանուն ինչի՞ զոհվեց»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |