Ռազմական14:16, 16 Մարտ 2020
Թուրքական զինուժը Սիրիայի հյուսիս֊արևելքում 11 քուրդ զինյալի է սպանել

Մարտի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս֊արևելքում, որտեղ 2019թ․ հոկտեմբերին իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 11 քուրդ զինյալի է սպանել։
Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ֊ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները խաղաղությունը և անվտանգությունը խաթարելու նպատակով փորձել են ներթափանցել Սիրիայի հյուսիս֊արևելք։
Քուրդ զինյալները սպանվել են թուրքական զինուժի իրականացրած գործողությունների հետևանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |