Քաղաքական10:56, 18 Մարտ 2020
Տեղի է ունեցել Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների գագաթնաժողովը

Մարտի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է տեսակապի միջոցով։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ղեկավարները քննարկել են համաճարակի դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունը, սիրիական ճգնաժամի լուծման ուղիները, Իդլիբի հարցում մարդասիրական օգնության մեթոդները, ապաստան հայցողների հարցը, Լիբիայում վերջին զարգացումները և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։
Այդ կապակցությամբ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում.
«Տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում բարդ ժամանակների միջով ենք անցնում, որի ընթացքում ավելի ակտիվորեն ենք կիրառելու դիվանագիտությունը և համագործակցության մեխանիզմները, մեր աշխատանքները վճռականորեն շարունակելու ենք խնդիրները վայրկյան առաջ լուծելու համար»։
Տեսակապին ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |