Քաղաքական13:24, 18 Մարտ 2020
Մերկել. «Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնելու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար հատկացվող ֆինանսական օգնության ծավալները:
Մերկելն այս մասին հայտարարել է իր, Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:
Նշվում է, որ քաղաքացիականներին տրվող հումանիտար օգնության ծավալները մեծացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու մասին հայտարարել է նաև Ֆրանսայի նախագահի գրասենյակը:
Գերմանիայի կանցլերը էրդողանի հետ Իդլիբի թեմայով բանակցություններն արդյունավետ է գնահատել՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովի ժամանակ իրենք շեշտել են, որ հավատարիմ են 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված Միգրացիոն համաձայնությանը:
Մերկելը, խոսելով ԵՄ-ին ուղղված Թուրքիայի 2 հիմնական պահանջներից, որոնք վերաբերում են ավելի շատ օգնություն տրամադրելու և ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առկա մաքսային միության պայմանագիրը թարմացմանը, նշել է, որ 2-րդ խնդիրը նույնպես չպետք է անտեսվի ԵՄ-ի կողմից:
Հիշեցնենք, որ Սիրիացի փախստականների համար Եվրոպայի հետ իր սահմանները միակողմանիորեն բացելու Անկարայի որոշումից հետո հազարավոր փախստականներ անօրինական կերպով անցել են Հունաստան, հազարավորներն էլ մնացել են 2 երկրների սահմանակետի չեզոք գոտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |