Ռազմական10:29, 20 Մարտ 2020
Թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի Իդլիբում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով 2 թուրք զինծառայող է սպանվել, 1-ը՝ վիրավորվել։ Բացի այդ նշվում է, որ Իդլիբում սրտի կաթվածից մահացել է նաև 1 թուրք զինվորական։
Նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․
«Իդլիբի ապառազմականացված գոտում մեր ստորաբաժանումների ուղղությամբ ծայրահեղական որոշ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով մեր զինծայողներից 2֊ը զոհվել, 1-ը վիրավորվել է»։
Նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր Իդլիբում Թուրքիայի կողմից չվերահսկվող խմբավորումներից մեկի զինյալների ինժեներական հետախուզության ժամանակ երկու թուրք զինծառայողի մահվան մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |