• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:04, 07 Ապրիլ 2020

Էրդողան. «45 օրում Ստամբուլում 2 ինֆեկցիոն հիվանդանոց ենք կառուցելու»

Էրդողան. «45 օրում Ստամբուլում 2 ինֆեկցիոն հիվանդանոց ենք կառուցելու»

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլ քաղաքում   նախատեսում է 45 օրում 1000-ական մահճակալ ունեցող 2 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ հիվանդանոցներից մեկը կկառուցվի Ստամբուլի ծայրամասային Սանջաքթեփե շրջանում, իսկ  մյուսը Ստամբուլի նորակառույց օդանավակայանի անմիջական հարևանությամբ:

Հեռուստակապի միջոցով անցկացրած կառավարության նիստից հետո Էրդողանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում կառավարություն ձեռնարկած միջացառումներից որոշ նոր մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ Թուրքիայում բոլորի համար կա շնչադիմակների բավարար քանակ, որոնք պետք է հասցվեն բոլոր նահանգներ և անվճար բաժանվեն ժողովրդին:  

«Նախորդ շաբաթ կարիքավոր խմբերին ուղղված 1000-ական լիրայի (150 դոլար) օգնություն տրամադրելու մեր որոշման ընդգրկումն ավելացնում ենք, դրանից կօգտվի ևս 2 մլն 300 հազար ընտանիք: Օրավարձով աշխատող, եկամուտ չունեցող քաղաքացիները թող դիմեն նահանգապետարաններ:

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության կենտրոնից վարկ վերցրած 136 հազար ձեռնարկությունների համար եռամսյա վարկային արձակուրդ ենք տրամադրում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կարիքավորներին տրվող օգնությունը մեծացնելու նպատակով իր կողմից հայտարարված «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք-արշավին արդեն փոխանցվել է 1.5 մլրդ լիրա (մոտ 227 մլն դոլար):


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}