Տնտեսական15:14, 07 Ապրիլ 2020
Թուրքիայում պատրաստվում են բժշկական դիմակների խոշորագույն արտադրամս գործարկել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում ծագած բժշկական դիմակների դեֆիցիտով պայմանավորված՝ Թուրքիայում կգործարկվի դիմակների արտադրության ամենամեծ արտադրամասը։ Բացումը նախատեսվում է ապրիլի 30-ին։ Ակնկալվում է, որ այն օրական 8 մլն բժշկական դիմակ արտադրելու հնարավորություն կունենա։
Նախաձեռնության հեղինակը թուրքական A&S Yatırım Holding ընկերությունն է, որը Ստամբուլում գտնվող իր արտադրամասերից մեկը վերակահավորել է՝ հարմարեցնելով դիմակների արտադրության նպատակին։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ուղուր Աքքուշի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքների համար շուրջ 200 մլն թուրքական լիրայի (շուրջ 29.5 մլն ԱՄՆ դոլար) ներդրում է արվել։ Արտադրամասում տեղադրվել են 100 հաստոցներ, որոնք բոլորը տեղական արտադրության են և օրական կարող են 8 մլն 640․000 դիմակի արտադրություն ապահովել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |