Տարածաշրջան18:02, 08 Ապրիլ 2020
Թուրքիայի բանակում կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումներ են անցկացվում

Թուրքիայի զինված ուժերում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվում: Անկարայի Փոլաթլը շրջանում գտնվող 58-րդ հրետանային գումարտակում անցկացվող միջոցառումները լուսաբանելու համար թուրքական լրատվամիջոցներին թույլ է տրվել ներսում նկարահանումներ իրականացնել ներսում:
Թուրքական աղբյուրի հրապարակման մեջ նշվում է, որ զորամասի բոլոր ծառայողներն ու աշխատողները, որոնք դուրս են գալիս զորամասի տարածքից, ամեն առավոտ ներս մտնելիս անցնում են համապատասխան ստուգումներ:
Ստորաբաժանումներում օրական 2 անգամ ստուգում են անձնակազմի անդամների ջերմությունը, ինչպես նաև ստուգում, թե արդյոք որևէ մեկը չունի հազ կամ շնչառական դժվարություն: Ճաշարաններում, ննջարաններում ու բոլոր այն վայրերում որտեղ հավաքվում են մեծ քանակությամբ զինվորներ, սահմանվել են պարտադիր սոցիալական հեռավորություններ: Քրոնիկ հիվանդություններ ունեցող ծառայողներին/աշխատողներին տրվել են արձակուրդներ:
Պարտադիր զինծառայությունն ավարտած զինվորներն էլ վերջին 14 օրն անցկացնում են հատուկ հսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |