Տնտեսական13:42, 09 Ապրիլ 2020
«Honda»-ն Թուրքիայում նախատեսում է վերսկսկել աշխատանքներն ապրիլի 20-ից
Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ խոշոր արտադրողներ նախորդ ամիս հայտարարեցին իրենց գործարանների աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին: Դրանց շարքում էր նաև ճապոնական ավտոարտադրող «Honda» ընկերությունը, որը որոշեց փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում և Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Covid-19 համավարակի պատճառով Թուրքիայի Քոջաելի նահանգի Շեքերփընար շրջանում գտնվող իր գործարանի աշխատանքները, որոնք դադարեցվել էին մարտի 23-ից ապրիլի 6-ը, այնուհետև մինչև ապրիլի 13-ը կրկին կհետաձգվեն 1 շաբաթով։
Ընկերությունը նախատեսում էր արտադրական գործընթացը վերսկսել սույն թվականի ապրիլի13-ից։ Սակայն հաշվի էր առնվելու համավարակի իրավիճակը և շուկայական պայմանները։ Այս կապակցությամբ «Honda»-ն հայտարարել է, որ աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 20-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Toyota» և «Ford» ընկերությունները հայտարարել էին Թուրքիայում գործարանները որոշ ժամանակով փակելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |