Քաղաքական16:46, 10 Ապրիլ 2020
Էրդողանը դիմել է թյուրքական պետություններին հետհամաճարակային շրջանին պատրաստվելու կոչով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական երկրների առաջնորդների վեհաժողովի վիդեոկոնֆերանսի ելույթի ընթացքում կոչով դիմել է թյուրքական պետություններին։
Խոսելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում արված և արվելիք քայլերի մասին՝ Էրդողանը մասնավորապես շեշտել է, որ պետք է պատրաստվել հետհամաճարակային շրջանին, քանի որ վաղ թե ուշ այս համաճարակը հաղթահարվելու է։
Թուրքիայի նախագահն արտահայտել է այն միտքը, որ համաշխարհային տենտեսական ճգնաժամն անխուսափելի է և համաճարակի պատճառով իրականացվող սահմանափակումները բացասաբար են անդրադառնում նաև թյուրքական երկրների միջև իրականացվող առևտրի վրա։
Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործող երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր է հասցնել մինչև Միջին Ասիա։ Օրական կտրվածքով 3500 տոննա բեռ տեղափոխել կարողանալու համար Թուրքիայի նախագահի խոսքով աշխատանքները շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |