Տնտեսական11:18, 10 Ապրիլ 2020
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի
Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազեցրել է Թուրքիայի 2020թ․ տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը։
ՀԲ-ի զեկույցի համաձայն՝ Covid-19-ի բացասական ազդեցությունն արագորեն աճում է, ինչի արդյունքում ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսությունը և բնակիչների եկամուտներն անկում են ունենալու։
Համավարակի հետևանքներից կտուժեն Թուրքիայի արտահանման և տուրիզմի ոլորտները, կնվազի արտաքին ֆիանսավորման հասանելիությունը, կապակայունանա տեղական դրամական միավորը՝ թուրքական լիրան, կմեծանա ինֆլյացիայի (գնաճ) ռիսկը։
Բոլոր այս պատճառներից ելնելով՝ Համաշխարհային բանկn ավելի վաղ Թուրքիայի համար հրապարակած 3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինել է 0․5 տոկոս աճի կանխատեսմամբ։ Զեկույցում նշվել է նաև, որ իրավիճակի անորոշության պատճառով բացասական հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |