Տնտեսական11:09, 15 Ապրիլ 2020
«Toyota»-ն Թուրքիայում արտադրական գործընթացի վերսկսումը նորից հետաձգել է

Ճապոնական խոշորագույն ավտոմեքենաշինական «Toyota» ընկերությունը պատրաստվում է ապրիլի 20-ից Ֆրանսիայում և Լեհանստանում աստիճանաբար վերսկսել արտադրական գործընթացները։ Մինչդեռ Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտադրական ընդմիջումը կրկին երկարաձգվել է, այս անգամ՝ մինչև մայիսի 5-ը։
Նշենք, որ «Toyota»-ն Թուրքիայի Սաքարիա նահանգում գտնվող գործարանի աշխատանքները դադարեցրել էր մարտի 21-ին՝ այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ արտադրությունը դադարեցվում է մինչև ապրիլի 5-ը, ապա ժամկետը հետաձգվել էր մինչև ապրիլի 20-ը։
Հավելենք, որ «Toyota»-ի՝ Եվրոպայում գտնվող մյուս գործարաններում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում գտնվող գործարաններում աշխատանքի վերսկսման մասին որևէ հայտարարություն առայժմ չի արվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |