• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:45, 15 Ապրիլ 2020

Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը՝ կապված չինական արկղերի վրա Արարատի մասին գրության հետ

Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը՝ կապված չինական արկղերի վրա Արարատի մասին գրության հետ

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։

Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։

Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ իրենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպան ԴԵնգ Լիին և Չինաստանի արտգործնախարարությանը։

Ավելի ուշ  Աքսոյը հետևյալ հայտարարությունն էր արել.  «Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից արկղերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որնցում Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ»։

Սակայն թուրքական «Takvim» թերթի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Չինաստանից ստացված արկղերի վրա հենց ինքնաթիռից իջեցնելու պահին առկա են վերոնշյալ մակագրությունները։ «Հետևաբար, - փաստում է թուրքական թերթը, - Արարատ լեռան վերաբերյալ գրությունը հետո չի ավելացվել, ինչպես պնդում է Չինաստանի դեսպանը, այլ եղել է նախապես՝ դեռ մինչև Չինաստանից ուղարկվելը»։

Հավելենք, որ չինական «Global Times» պարբերականը ևս հաստատել է, որ Արարատի մասին գրությունը ի սկզբանե եղել է արկղերի վրա, ոչ թե հետագայում է ավելացվել։

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Աղբյուր`    takvim.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}