Տարածաշրջան18:02, 15 Ապրիլ 2020
Իդլիբում ռուս-թուրքական 4-րդ համատեղ պարեկային հերթապահությունն է իրականացվել

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 4-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։
Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որտեղ մասնավորապես ասված է «Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագրի շրջանակներում Իդլիբի M4 մայրուղում ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել ռուս-թուրքական 4-րդ համատեղ պարեկային հերթապահությունը»։
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |