• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:19, 16 Ապրիլ 2020

ԵՄ ներկայացուցիչները քննադատել են Թուրքիայում ընդունված համաներման օրենքը

ԵՄ ներկայացուցիչները քննադատել են Թուրքիայում ընդունված համաներման օրենքը

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիա Խառը խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին անդրադարձել են նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունված նոր օրենքին։

Այդ օրենքով նախատեսվում է, որ շուրջ 90․000 բանտարկյալ ազատ կարձակվի, սակայն իրավապաշտպանների համոզմամբ՝ նրանց թվում չկան ազատազրկված լրագրողներ, մտավորականներ, քաղբանտարկյալներ և ուսանողներ։ 

Քաղաքական գործիչները համաներման այդ շրջանակը բավարար չեն համարել և նրանց գնահատմամբ՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար կալանավորվածները և դատապարտյալները մեծ հիասթափության են ապրել։

ԵՄ ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  նրանք հույս ունեին, որ Թուրքիայի խորհրդարանը կընդուներ այնպիսի օրենք, որը կլիներ արդար և  խտրականության չէր դնի բանտարկյալների միջև։ 

«Թուրքիայում իշխող կուսակցությունները լրագրողներին, իրավապաշտպաններին և  նրանց, որոնց համարում են քաղաքական հակառակորդ ենթարկում են Covid-19 մահացու ռիսկի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամորը և Լագոդինսկին ուշադրություն են հրավիրել մարդաշատ բանտերում առկա համավարկի սպառնալիքի վրա։ Նրանք ՄԻԵԴ-ից պահանջել են, որպեսզի արագացնեն Թուրքիային առնչվող դատական գործերի քննությունը։ Մյուս կողմից կոչ են արել ԵՄ անդամ պետությունների կառավարության անդամներին, որպեսզի թեմայի շուրջ զրուցեն թուրքական իշխանությունների հետ։ 

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}