Տարածաշրջան17:08, 28 Ապրիլ 2020
Թուրքիայի բանտերում կորոնավիրուսի 120 դեպք է հաստատվել

Թուրքիայի 4 տարբեր քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ընդհանուր առմամբ 120 բանտարկյալի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը՝ նշելով, որ բոլոր վարակակիրները գտնվում են հիվանդանոցային հատուկ հսկողության տակ։
Գյուլը տեղեկացրել է նաև, որ քրեակատարողական հիմնարկներ բերվող անձինք նախ զննություն են անցնում, ապա 14 օրով մեկուսացվում են, նույնիսկ եթե նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հանդիպում։
Նախարարի խոսքով՝ իրենք 95 տոկոսով կրճատել են արդարադատության նախարարության կառույցների աշխատակիցների հաճախելիությունը։
Նշենք, որ ավելի վաղ Գյուլը հայտնել էր երկրի ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակված բանտարկյալներից 3 մահվան մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |