• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:09, 06 Մայիս 2020

Չավուշօղլու․«ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հիմնական խնդիրները դեռևս մնում են բանակցային սեղանին»

Չավուշօղլու․«ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հիմնական խնդիրները դեռևս մնում են բանակցային սեղանին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլոութ Չավուշօղլուն թուրքական «TV100» հեռուստատեսության եթերում  հայտնել է, որ չնայած թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները դեռևս չեն լուծվել, այդուհանդերձ Թուրքիայից ԱՄՆ ուղարկված բժշկական օգնությունը բարենպաստ իրավիճակ է ստեղծել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ 

Չավուշօղլուն նշել է, որ մայիսի 7-ին հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և քննարկելու է որոշ հարցեր։ 

Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կողմից ուղարկված բժշկական օգնությունը դրական մթնոլորտ է ձևավորել ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի դեմ իրականացված գործողություններից հետո ԱՄՆ-ի հետ փոխվել են Թուրքիայի հարաբերությունները։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում այդ փոփոխությունը Չավուշօղլուն կապում է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն սկսել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում Թուրքիան։ 

Այս ամենին զուգահեռ արտգործնախարարն ասել է․ «(ԱՄՆ-ի հետ) հիմնական խնդիրները դեռևս (բանակցային) սեղանին են»։

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը պայմանավորված է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման, ինչպես նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող թուրքական «Halkbank»-ի  գլխավոր տնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլայի և իրանական ծագմամբ Թուրքիայի քաղաքացի Ռեզա Զարրաբի դատավարությունների հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բժշկական օգնության հետ մեկտեղ նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հույս էր հայտնել, որ առաջիկայում Կոնգրեսն ու ամերիկյան մամուլը նաև համաճարակի ընթացքում «Թուրքիայի ցուցաբերած համերաշխության ազդեցությամբ ավելի լավ կըմբռնեն իրենց հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և առաջ կշարժվեն այդ մտայնությամբ»։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}