Քաղաքական10:26, 11 Մայիս 2020
Դավութօղլու․ «Վիրուսը, որն առևտրի կենտրոն չի մտնում, մզկի՞թ է ներթափանցելու»

Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանը։
Այս մասին Դավութօղլուն գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։ Նա նշել է, որ մայիսի 11-ից Թուրքիայում սկսվում է կորոնավիրուսի ճգնաժամից դեպի բնականոն կյանք անցնելու գործընթացը։
«Բացվում են առևտրի կենտրոնները։ Եթե այլևս մարդկանց համակեցությունը խնդիր չէ, ապա ինչու՞ են մզկիթները մնում փակ։ Եթե համակեցությունը դեռևս վտանգ է ներկայացնում, ապա ինչու՞ են առևտրի կենտրոնները բացվում։ Վիրուսը, որն առևտրի կենտրոն չի մտնում, մզկի՞թ է ներթափանցելու»,- գրել է նա։
Դավութօղլուն իշխանություններին կոչ է արել հետևողական լինել կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակին ուղղված միջոցառումներ իրականացնելիս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |