Ռազմական11:29, 13 Մայիս 2020
Զեկույց․ «F-35-ների ծրագրից Թուրքիային հանելը արտադրության համար ռիսկեր է առաջացնելու»

ԱՄՆ-ի կառավարությանը կից Հաշվետվողականության գրասենյակը զեկույց է պատրաստել ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ երկրների մասնակցությամբ իրականացվող F-35 գերժամանակակից կործանիչների արտադրության ծրագրի մասին։
Զեկույցի մեջ նշվել է, որ ինքնաթիռների թեստերի ու պահեստամասերի արտադրությունը դանդաղել է։ Մասնավորապես նշվում է, որ չնայած 2019-ին պլանավորված թեստերի մեծ մասի իրականացմանը՝ այնուամենայնիվ այդ ծրագրի որոշ գործընթացներում 9 ամսվա ուշացում կա։ Նշվում է, որ 2021-ի մարտից միայն հնարավոր կլինի ամբողջ ծավալով սկսել կործանիչների արտադրությունը։
Խնդիրներ կան նաև կործանիչների շասսիների որակի հետ, քանի որ մինչ այս կապալառու կազմակերպության կողմից մատակարարված 10 հազար շասսիներից միայն 3 հազարն է համապատասխանել նախագծային ստանդարտներին։ Խնդիրներ կան նաև արդեն արտադրված կործանիչներից 500-ի հետ կապված։ Այս ամենի շտկումը ռիսկեր է առաջացնում արտադրության ժամկետների հետ կապված։ Նշվում է, որ ռիսկերը ավելի են մեծանալու Թուրքիայի մասնակցությունը ծրագրին կասեցնելուց հետո։
«2019-ի հունիսին ռուսական սպառազինություն գնելու հետևանքով առաջացած անհանգստությունների պատճառով Թուրքիային ծրագրից դուրս թողնելը արտադրական ռիսկերն ավելի կամեծացնի։ Թուրքական մատակարարների կողմից ծրագրի շրջանակներում արտադրվող պահեստամասերի համար նոր մատակարար գնտվել է, 15 անուն պահեստամասեր դեռևս պահանջվող քանակով չեն արտադրվում»,- ասված է զեկույցում։
Հիշեցնենք, որ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման թուրքական ծրագիրը թուրք–ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացրել։ Իսկ երբ Անկարան, անտեսելով ԱՄՆ–ի բոլոր նախազգուշացումները, գնեց այդ համակարգերը, ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողեց F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության համատեղ ծրագրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |