Քաղաքական12:17, 15 Մայիս 2020
«Ույղուր թյուրքերի վրա ճնշումների համար» ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի չինացի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ-ի Սենատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ։ Որպես պատճառ նշվել է Չինաստանի Սինցզյան-ույղուրյուն ինքնավար շրջանում բնակվող «ույղուր թյուրքերի և երկրի մյուս կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները»։
Սենատոր Մարկո Ռուբիոյի հեղինակած օրինագիծը նախատեսում է անհատական պատժամիջոցներ սահմանել փոքրամասնությունների իրավունքների համար պատասխանատու մի շարք չինացի պաշտոնյաների նկատմամբ։
Թուրքական մամուլում լայն արձագանք գտած այս տեղեկության մեջ նշվում է, որ 2019-ի նոյեմբերին նույնպես Սենատում ընդունվել էր նմանատիպ նախագիծ, սակայն այն ժամանակ Ներկայացուցիչների պալատը որոշ փոփոխություններ էր արել և հետ ուղարկել Սենատ։ Այս անգամ Սենատի ընդունումից հետո սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկությամբ կընդունի օրինագիծը, ինչից հետո այն կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի հաստատամանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ույղուր թյուրքերի խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ու պարբերաբար քննադատում է Չինաստանին՝ մեղադրելով ույղուրների իրավունքների սահմանափակման մեջ։ Այս հողի վրա ժամանակ առ ժամանակ դիվանագիտական լարվածություններ են առաջանում 2 երկրների միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |