Քաղաքական17:08, 20 Մայիս 2020
Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ը։
Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է․ «Պարոն նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ժամանակ քննարկվել են Covid-19 համավարակի, զբոսաշրջության և տարածաշրջանային խնդիրների հետ կապված թեմաներ»։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին էլ հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները, որի ժամանակ Էրդողանն ու Պուտինը խոսել էին կորոնավիրուսի պայմաններում երկկողմ համագործակցության հնարավորությունների, տարածաշրջանային խնդիրների ու Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |