Քաղաքական17:14, 27 Մայիս 2020
Թուրք սոցիոլոգի կանխատեսմամբ՝ Էրդողանի փեսան կարող է նշանակվել արտգործնախարարի պաշտոնում
Թուրքիայի եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Քեմալ Օզքիրազը Twitter միկրոբլոգում գրառում է արել, որտեղ կանխատեսում է, որ առաջիկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունում որոշ փոփոխություններ է լինելու։
Ըստ նրա՝ շուտով Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և ներկայիս ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշանակվելու են, Էրդողանի խորհրդականներ: Իսկ Թուրքիայի ներկայիս գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը Էրդողանի փեսան է, ստանձնելու է արտգործնախարարի պաշտոնը: Իսկ գանձապետարանի և ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու է թուրքական İş Bank-ի նախկին տնօրեն Ադնան Բալին:
Ուշագրավ է, որ վերոնշյալ կանխատեսումները լայն արձագանք են գտել թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներում (T24, Gazeteduvar):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |