11:02, 03 Հունիս 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 165․000-ի սահմանը

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 786 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 22 մարդ, առողջացել է՝ 974-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում այս վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165․555-ի, մահացածների թիվը՝ 4․585-ի։ Կորոնավիրուսից մինչ օրս բուժվել է 129․21 մարդ։
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 32․325 ախտորոշիչ թեստ, ընդհանուր կատարված թեստերի թիվը կազմում է 2 մլն 103․044։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի տեղեկացմամբ՝ հետզհետե նվազում է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը։
Նշենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին, կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը արձանագրվել էր մարտի 17-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |