Քաղաքական11:03, 03 Հունիս 2020
Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ «Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին»

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։ Այս լարվածության ֆոնին Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, նշել է, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։
Ֆլորոսը մասնավորապես ասել է․ «Հիմա մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակը «եռում է»։ Մենք մեծ ու քաջ կռվողների թոռներ ենք։ Մեզ արհամարհողները մեծ սխալ են անում։ Մենք պատրաստ ենք ճզմել բոլոր նրանց, ովքեր կթերագնահատեն մեզ»։
Այս հայտարարությունը հրապարակել են թուրքական լրատվամիջոցները՝ հիշեցնելով Ֆլորոսի՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վերաբերյալ արած մեկ այլ հայտարարություն։ Նշվում է, որ հույն բարձրաստիճան զինվորականը ՆԱՏՕ-ի գործընկերներին հաղորդել էր Էգեյան ծովում ու հույն-թուրքական սահմանային Մերիչ գետում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունների մասին՝ ավելացնելով, որ դրանք կարող են բախման հանգեցնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |