Քաղաքական11:16, 05 Հունիս 2020
Թուրքիայի Սիիրթ շրջանում պարետային ժամ է հայտարարվել PKK-ի դեմ գործողություններ սկսելու համար

Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Բայքան շրջանի 4 համայնքներում պարետային ժամ է հայտարարվել։ Նշվում է, որ այդ որոշումը կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի հետ։
Սիիրթի նահանգապետարանի տարածած հայտարարություն մեջ ասվում է, որ բնակչության փողոց դուրս գալն արգելող պարետային ժամը սահմանվել է PKK-ի դեմ իրականացվող գործողությունների ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր hանցագործությունները կանխելու, այլոց իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու» նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարետային ժամը հայտարարվել է անորոշ ժամանակով, իսկ չեղարկման մասին Սիիրթի նահանգապետարանը լրացուցիչ հաղորդագրություն կտարածի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |