Ռազմական11:44, 09 Հունիս 2020
Հունաստանի ԶՈւ ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․«Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»

Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսն աղմկահարույց հայտարարություն է արել Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախման վերաբերյալ։ Այդ հայտարարությունը հիստերիա է առաջացրել թուրքական մամուլում։
Թուրքական «Star.com.tr»-ի փոխանցմամբ՝ գեներալ Ֆլորոսը հունական հեռուստատեսության եթերում սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նմանօրինակ հայտարարությունը կապված է արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի հորատման աշխատանքներ իրականացնելու հետ։
Մեկ այլ աղբյուրում գրված է, որ Հունաստանը չի կարողանում մարսել Թուրքիայի հորատիչ գործողությունները և շարունակում է սադրիչ հայտարություններ տարածել։
Իսկ մեկ այլ աղբյուրի վերնագրում նշված է․ «Դաս չեն քաղում (խելքի չեն գալիս, նկատի ունեն հույներին-խմբ․),Նոր սպառնալիք Թուրքիայի համար»։
Նշենք, որ այս լարվածության ֆոնին անցյալ շաբաթ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, հայտնել էր, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |