Քաղաքական17:33, 16 Հունիս 2020
Reuters․Լավրովի ստամբուլյան այցի չեղարկման պատճառը Լիբիայում Թուրքիայի ու Ռուսաստանի հակասություններն են

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 14-ին Ստամբուլ նախատեսված այցը վերջին պահին չեղարկելու որոշումը կապված է Լիբիայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Բանն այն է, որ երկիշխանություն ունեցող Լիբիայում, Անկարան ու Մոսկվան աջակցում են իշխանության համար միմյանց դեմ զինված պայքար մղող հակառակ բևեռների։ Վերջին օրերին էլ Լիբիայի Ֆայես ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությունը», որին բացահայտ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, զգալի հաջողություններ է գրանցել գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, որին ըստ թուրքական կողմի պնդումների աջակցում է Ռուսաստանը։
Սարաջի հաջողությունները մարտադաշտում հնարավոր են դարձել գլխավորապես Թուրքիայի մատակարարած զինտեխնիկայի ու հատկապես թուրքական հարվածային ԱԹՍ-ների շնորհիվ։ Այս օրերին էլ Սարաջի զինված ուժերը թուրքական կողմի աջակցությամբ արդեն 1 շաբաթ է՝ նախապատրաստություններ է սկսել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Սիրթ շրջանը գրավելու համար։
Անունը չբացահայտված մի թուրք պաշտոնյայի՝ գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասվում է, որ Լավրովի այցի ժամանակ արդեն 2 երկրների տեխնիկական պատվիրակությունները պետք է բանակցությունների արդյունքում վերջնական համաձայնության եկած լինեին։ Սակայն այդ համաձայնությունը դեռև ձեռք չի բերվել, այդ պատճառով էլ չի կայացել ՌԴ ԱԳ նախարարի այցը։
«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Պատվիրակությունները աշխատում են տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության գալ, որպեսզի հնարավոր լինի 2 նախարարների հանդիպումն ու համաձայնության մասին հայտարարությունը։ Սակայն այդ մակարդակի դեռ չեն հասել։ Հանդիպման հետաձգման գլխավոր պատճառներից մեկը Սիրթը գրավելու նախապատրաստություններն են»,- ասել է թուրք պաշտոնյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |