Տնտեսական17:26, 18 Հունիս 2020
Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա

Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։
Չավուշօղլուն հայտնել էր, որ իրենց նպատակն է աջակցել Լիբիային։ Իսկ Թուրքիայի պատկերացրած աջակցությունը շատ բազմավեկտոր է և միտված է թուրքական ազդեցությունը Լիբիայում ուժեղացնելուն։
Քաղաքական և ռազմական միջամտության և գործոնների հետ մեկտեղ Թուրքիան զուգահեռաբար փորձում է նաև Լիբիա ներխուժման տնտեսական բաղադրիչն ակտիվացնել։
Այդ նպատակով Լիբիա էր մեկնել նաև Թուրքիայի Կապալառուների միության նախագահ Միթհաթ Յենիգյունը։
Թուրքիան պատրաստվում է տնտեսության տարբեր բնագավառներում՝ շինարարությունից մինչ էներգետիկ ոլորտ և ենթակառուցվածքներ, ներդրումներ և նախագծեր իրականացնել Լիբիայում։
Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբիան իրենց համար «ամենաթանկն է» և երկարամյա պատերազմի հետևանքով փլուզված Լիբիան վերակառուցելու համար իրենք ջանք չեն խնայելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |