Քաղաքական10:21, 18 Հունիս 2020
Չավուշօղլու․ «Մեր այցի նպատակն էր հաստատել Թուրքիայի աջակցությունը Լիբիային»

Հունիսի 17-ին Թուրքիայից պատվիրակություն է մեկնել Տրիպոլի՝ հանդիպելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։
Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքիայի արտգործնախարարը Սարաջի հետ հանդիպումից հետո հայտարարություններով է հանդես եկել։
Չավուշօղլուի խոսքով՝ իրենց այցի նպատակն էր հաստատել Թուրքիայի աջակցությունը Լիբիային։
Նա, անդրադառնալով Լիբիայի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, ասել է․
«Խոսեցինք էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության մասին։ Մտքեր փոխանակեցինք Լիբիայում կայուն հրադադարի հաստատելու և քաղաքական լուծում գտնելու համար»։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հանդիպմանը նաև քննարկել են, թե ինչպես են շարունակելու իրենց աշխատանքները ՄԱԿ-ի հովանու ներքո։
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |