Քաղաքական17:54, 24 Հունիս 2020
Բորելը՝ Թուրքիային․ «ԵՄ-ն վճռական է իր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում»

Եվրամիությունը վճռական է իր արտաքին սահմանները 3-րդ երկրներից պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է հույն-թուրքական սահմանին Կաստանիես անցակետ այցելած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ թուրք-հունական սահման այցելած Բորելը տեղում զննել է մարտից ի վեր փակ անցակետը։
Բորելն անդրադարձել է նաև թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հույն-թուրքական օդային սահմանները, ինչպես նաև Էգեյան ու Միջերկրական ծովերում թուրքական ռազմանավերի կողմից 2 երկրների ծովային սահմանները խախտելու դեպքերին։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ այս հարցում ԵՄ-ը ամբողջությամբ աջակցում է Հունաստանի ինքնիշխանությանը։
Բորելը նշել է նաև, որ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է առկա դժվարությունները հետևում թողնելը, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, սակայն դրանք չեն կարող կայանալ օրենքի խախտումների ու սպառնալիքների ուղեկցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |