Քաղաքական17:01, 24 Հունիս 2020
Սիրիայում բողոքում են թուրքական հարձակման դեմ

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 23-ին Սիրիայի Քոբանի շրջանի Հելինջե գյուղի տներից մեկը ռմբակոծել էին հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Հարձակման արդյունքում զոհվել էին «Kongreya Star» (Սիրիայի քրդական տարածաշրջանի (Ռոժովա) կանանց կազմակերպությունների կոնֆեդերացիա) անդամ Զեհրա Բերքելն ու Հեբուն Խելիլը և տան տիրուհին։ Այս հարձակումը մեծ արձագանք է գտել Սիրիայում ու հատկապես տեղի քրդերի շրջանում։
Քրդական «ANF»-ի հաղորդմամբ՝ հունիսի 24-ի առավոտվանից Եփրատի ու Ջիզրեի տարածաշրջաններում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ։
Եփրատի (Ֆըրաթ) քրդական ինքնավարության ղեկավարությունը ահաբեկչություն է որակել թուրքական հարձակումը՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին էլ կոչ արել կատարել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ ձեռք բերված պայամանավորվածություններից բխող պարտականությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |