• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:20, 25 Հունիս 2020

Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պիտի հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան

Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պիտի հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները վերանայելու համար։ 

Նշենք, որ վերջերս Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների պատճառով սրվել էր թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Պաշտոնական Փարիզը դատապարտել էր Թուրքիայի ռազմական օժանդակությունը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը և Սիրիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։  

Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ խորհրդարանականներին ասել է, որ Ֆրանսիան գտնում է, որ Անկարայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ սպասումների հարցում ԵՄ-ն պետք է համապարփակ քննարկում սկսի, որը կներառի բոլոր հարցերը։ 

Նախարարը նշել է, որ պետք է պաշտպանել ԵՄ-ի շահերը։ 

Նրա խոսքով՝ պետք է Թուրքիան հայտարարի, որ ցանկանում է Լիբիան «սիրիականացնել» և դերակատարություն ստանձնել այդ երկրում։

Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:

Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ էր առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերատեսչությունը դիտարկել էր որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտնել էր, որ այդ երկիրը վտանգավոր խաղ է խաղում։ Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Մակրոնի խոսքերը կարելի է բացատրել «բանականության մթագնումով»։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}