• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:47, 26 Հունիս 2020

ԱՄԷ-ն դատապարտել է ֆրանսիական նավի նկատմամբ թուրքական նավի ագրեսիվ պահվածքը

ԱՄԷ-ն դատապարտել է ֆրանսիական նավի նկատմամբ թուրքական նավի ագրեսիվ պահվածքը

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունները և վերջերս թուրքական և ֆրանսիական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպը։

Նշենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը որը ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում էր պարզել՝ արդյոք թուրքական նավը անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա։ Ի պատասխան ֆրանսիական նավի պահանջին թուրքական նավը ագրեսիվ պահվածք էր դրսևորել։

Թեմայի շուրջ ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը գրառում է կատարել սոցցանցում։

«Մենք մեր համերաշխություն ենք հայտնում Ֆրանսիային` ընդդեմ Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման»,-գրել է նա։ 

Նախարարը հայտնել է, որ ԱՄԷ-ն դատապարտում է ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոյի կատարումը վերահսկելու նպատակով ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Միջերկրական ծովի արևելքում գտնվող ֆրանսիական նավի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ռազմական առաջնորդները ուսումնասիրում են միջադեպը՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:

Թուրքական կողմն ի պատասխան պնդել էր, որ ֆրանսիական կողմի մեղադրանքները հեռու են իրականությունից և առկա չէ որևէ հավաստի ապացույց։ Բայց կան փաստական ապացույցներ, որ թուրքական նավը որևէ ագրեսիա չի դրսևորել և բոլոր այդ փաստերը ներկայացվել են ՆԱՏՕ-ին:

 

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}