Տնտեսական14:13, 06 Հուլիս 2020
Թուրքիայում համոզված չեն, որ ԵՄ-ի հետ սահմանների բացման դեպքում զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի

Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության (TÜRSAB) նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի հետ սահմանները չվերաբացելու ԵՄ-ի որոշմանը։
Նա համոզմունք է հայտնել, որ իրավիճակն այնպիսին չէ, որ Նիդերլանդների, Բելգիայի կամ Գերմանիայի կողմից սահմանները վերաբացելու դեպքում զբոսաշրջիկները վազելով կգան Թուրքիա։
Ըստ Բաղըլքայայի՝ 2020 թվականը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի համար կլինի կորստաբեր, իսկ 2021 թվականը մրցունակ։
Նշենք, որ Գերմանիան Թուրքիային ներառել էր կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։ Իսկ ԵՄ-ն Թուրքիային չէր ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |