Քաղաքական13:06, 09 Հուլիս 2020
Թուրք ընդդիմադիր գործիչ․ «Թուրքիան խախտում է Սիրիայի ինքնիշխանության իրավունքը»
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Ահմեթ Ունալ Չեվիքյոզը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը։
Չեվիքյոզը հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիում, որտեղ վերահսկողություն են հաստատել թուրքական զինուժը և Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումները, սկսել է օգտագործվել Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան
Նա հիշեցրել է, որ չնայած Աստանայի գործընթացում ընդգծվում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, այնուամենայնիվ Թուրքիայի կողմից, որը այդ գործընթացի մի մասն է կազմում, Սիրիայում զորքի տեղակայումը, իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում համայնքային ծառայությունների տրամադրումը, պետգույքի հարցերով հոգաբարձուների նշանակումը, ՏԻՄ պաշտոնատար անձանց աշխատավարձերի վճարումը և տվյալ շրջանում թուրքական լիրայի շրջանառումը հակասական է և պարզաբանման կարիք ունի։
Ընդդիմադիր գործիչն ակնարկել է, որ Թուրքիան խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը և հավելել, որ երկրի իշխող կուսակցությունը (AKP) դաս չի քաղել Սիրիայում տեղի ունեցած դեպքերից։
Չեվիքյոզը, անդրադառնալով Լիբիայում Թուրքիայի գործողություններին, նշել է․ «Լիբիայի նկատմամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) որդեգրած քաղաքականությունը նեոօսմանյան արտաքին քաղաքականության մի մասն է կազմում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |