Քաղաքական14:54, 13 Հուլիս 2020
Չավուշօղլուի կոշտ հայատարարությունը Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին ընթացող մարտերին։ Նա նշել է․ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։
Չավուշօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի բանակը արել է ինչ անհրաժեշտ է և հետ է շպրտել հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարարի պնդմամբ՝ Հայաստանը, նոր բախման գոտիներ ստեղծելով, ցանկանում է ուշադրությունն այլ ուղղությամբ շեղել։
Նա ընդգծել է, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |