Քաղաքական12:01, 23 Հուլիս 2020
Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել
Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու ոտնահարում միջզգային իրավունքի նորմերը», - ասված է Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում։
Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։
Նշենք, որ Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |