• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:30, 05 Օգոստոս 2020

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը

Թուրքական մերձիշխանական «Yeni Safak» լրատվամիջոցը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ռազմավարական նշանակությանը։

Բացի այն, որ ավանդաբար արդեն նշյալ երկու պետությունները նմանատիպ զորավարժություններով փորձում են ցույց տալ ռազմական բնագավառում ունեցած իրենց սերտ համագործակցությունը, ըստ թուրքական կայքի՝ այս անգամ զորավարժությունները հետապնդում են նաև մի շարք այլ ռազմավարական նպատակներ։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են ապահովում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, «Հարավային հոսք» գազատարի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անվտանգությունը։ Եվ շեշտվում է, որ հուլիսի 12-ից 14-ը Հայաստանը հարձակվել էր Ադրբեջանի հենց այն շրջանի վրա (Թովուզ), որտեղով անցնում են Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերy։

Զորավարժությունները դիտարկվում են նաև տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում։ Ռեգիոնալ հակամարտություն ասելով՝ Թուրքիան նախևառաջ նկատի ունի Ղարաբաղի խնդիրը։ Ուստի նմանատիպ զորավարժությունների կազմակերպումը, ըստ թուրքական լրատվամիջոցի, կարևոր է թե բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման և թե ռազմական աջակցության ու ուժի ցուցադրման տեսանկյունից։

Հոդվածի հեղինակի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձել են Թովուզի ուղղությամբ նոր դիրքեր գրավել և այդպիսով բանակցային գործընթացում Ադրբեջանի նկատմամբ թելադրողի կարգավիճակ ձեռքբերել, սակայն դա չի հաջողվել։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}