Տնտեսական10:34, 10 Օգոստոս 2020
Թուրքիան հրապարակել է Navtex-ի ծանուցագիր

Թուրքիան Միջերկրական ծովում թուրքական «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր է հրապարակել:
Նշվում է, որ Թուրքիայի հրապարակած այս նոր Navtex-ով հիշյալ նավը նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն կանցկացնի մինչև օգոստոսի 23-ը:
Հիշեցնենք, որ սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից են:
Դեռևս նախորդ ամիս թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանի և Թուրքիայի միջև սրված լարվածությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով «Օրուչ Ռեիս» նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |