Քաղաքական17:34, 13 Օգոստոս 2020
Էրդողան․ «Հունաստանը սխալ քայլեր է ձեռնարկում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստին անդրադարձել է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։
Էրդողանը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը «սխալ քայլեր են ձեռնարկում»։
Նա վերհաստատել է այն թեզը, որ «Թուրքիան որևէ երկրի ունեցվածքի վրա աչք չունի, սակայն նաև թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն»։
Էրդողանը պնդել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը միտված է դուրս թողնել Թուրքիային և Կիպրոսի թուրքերին ,«ձախողման է դատապարտված»։
Անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից իրականացվող սեյսմիկ հետազոտություններին, պնդել է, որ այդ աշխատանքները «Թուրքիայի ծովային սահմանների ներսում» են ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |