• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:58, 13 Օգոստոս 2020

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է անօդաչու ինքնաթիռի հարձակման շուրջ Իրաքի բողոքի նոտային

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է անօդաչու ինքնաթիռի հարձակման շուրջ Իրաքի բողոքի նոտային

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Իրաքի կողմից հանձնված բողոքի նոտային։ 

Նշենք, որ թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակում էր իրականացրել Էրբիլի նահանգում, ինչի հետևանքով զոհվել էին երկու սպա և իրաքյան զինված ուժերի զինծառայողներ:  Այդ կապակցությամբ Բաղդադը հրաժարվել է ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախօրեին Իրաքը Թուրքայի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա էր հանձնել։ 

ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազամաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը նախ և առաջ Իրաքի «պարտականությունն է» և հավելել, որ այդ գործում Թուրքիան պատրաստ է համագործակցել Իրաքի հետ։

Ըստ հայտարարության՝ քանի դեռ Իրաքում շարունակում են անտեսել PKK-ի «գոյությունը», Թուրքիան «իր սահմանների անվտանգության համար որտեղ էլ որ լինի վճռական է տրամադրված միջոցներ ձեռնարկելու հարցում»։

Թուրքիան որոշ երկրներին ու տարածաշրջանային կազմակերպություններին կոչ է արել «վերջ տալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի ստանդարտ պարունակող և ահաբեկիչներին խրախուսող մոտեցումներին», իսկ Իրաքից պահանջել է, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և  «սկզբունքային դիրքորոշում» ընդունիի։ 

 

 

Աղբյուր`    dw.com/tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}